AM
27 Հոկտեմբեր 2012 - 08:56 AMT

Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները չեզոքացրել են մահապարտ ահաբեկչին

Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները չեզոքացրել են մահապարտ ահաբեկչին, որը փորձել է պայթեցնել անվտանգության ուժերի հյուրանոցը Բագլան քաղաքում Աֆղանստանի հյուսիսում:

Ըստ իրավապահ ուժերի, մահապարտը փորձել է թափանցել հյուրանոց, սակայն ոստիկանները հաղորդագրություն ստանալով սպասվող ահաբեկչության մասին, ձերբակալել են նրան:

Այժմ ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տալիս քննչական մեկուսարանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: