AM
27 Հոկտեմբեր 2012 - 08:56 AMT

«Ալ Քայեդայի» ղեկավարը կոչ է արել Եգիպտոսի բնակիչներին շարունակել պայքարը հանուն իսլամի

«Ալ Քայեդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ալ Զավահիրին կոչ է արել Եգիպտոսի բնակիչներին շարունակել պայքարը հանուն իսլամի և առևանգել արևմտայն երկրների բնակիչներին:

Ալ Զավահիրին Եգիպտոսի վերջերս ընտրված նախագահին խնդրել է պարզաբանել իր դիրքորոշումը «հանուն Պաղեստինի ազատագրման ջիհադի» և «ահաբեկչության դեմ ԱՄՆ պայքարին» Եգիպտոսի մասնակցության վերաբերյալ:

Նա կոչ է արել եգիպտացիներին շարունակել հեղափոխությունը ազատվելու համար մի կառավարությունից, որը կոռումպացված է և գտնվում ԱՄՆ ազդեցության տակ:

Ալ Զավահիրին ԱՄՆ նախագահին սուտասան է անվանել և պահանջել է խոստովանել, որ ԱՄՆ-ն պարտություն է կրել Իրաքում, Աֆղանստանում ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, հայտնում է Լենտա.ռու-ն: