AM
27 Հոկտեմբեր 2012 - 12:28 AMT

Վեստմինստերյան արքեպիսկոպոսը կոչ է արել Հռոմի պապին զրկել հանգուցյալ Սևիլին ասպետի կոչումից

Անգլիայի և Ուելսի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը դիմել է Հռոմի Պապին հարցով, թե հնարավոր է արդյոք BBC-ի հաղորդավար Ջիմի Սևիլին զրկել ասպետի կոչումից: Սևիլի մահվանից հետո պարզվել է, որ նա մանկապիղծ է:

Վեստմինստերյան արքեպիսկոպոս Վինսենտ Նիկոլսը կոչ է արել դուրս հանել Սևիլի անունը պապական պարգև ստացածների ցուցակից:

1990-ին Իոհան Պավել II-ը Սևիլին շնորհել Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի ասպետի կոչում շոումենի բարեգործական գործունեության համար: BBC-ի գլխավոր տնօրեն Ջորջ Էնտիուստլն ավելի վաղ հայտարարել է երկու հետաքննություն անցկացնելու մասին, որոնք վերաբերվում են մահացած շոումենի շուրջ սկանդալին:

Ոստիկանությունը պարզել է, որ Սևիլի կողմից սեռական ոտնձգության զոհ են դարձել մոտ 300 հոգի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: