AM
27 Հոկտեմբեր 2012 - 13:26 AMT

12 տարվա ընթացքում չինական տնտեսությունից կապիտալի արտահոսքը կազմել է 3,8 տրիլիոն դոլար

2011-ին չինական տնտեսությունից կապիտալի արտահոսքը կազմել է ավելի քան 600 մլրդ դոլար, իսկ վերջին 11 տարվա ընթացքում` 3.79 տրիլիոն դոլար: Այդ մասին հաղորդվում է ամերիկյան Global Financial Integrity (GFI) կազմակերպության հետազոտությունում:

GFI գլխավոր տնօրեն Ռեյմոնդ Բեյքերի խոսքով, միջոցներ դուրս հանելու նման արդյունքներ աշխարհում ոչ մի երկիր չունի:

Կապիտալը դուրս է հանվում հիմնականում տվյալներն աղճատելու օգնությամբ ապրանքագիր ներկայացնելու ժամանակ. չինացի ներկրողները պայմանավորվում են արտասահմանյան մատակարարների հետ գնման գինը բարձրացնելու մասին` այդ կերպ միջոցները տեղաբաշխելով արտասահմանում:

Ընկերությունները վերադարձնում են դուրս հանված միջոցներն արտասահմանյան ներդրումների տեսքով, որպեսզի ստանան հարկային զեղչեր և այլ արտոնություններ: