AM
27 Հոկտեմբեր 2012 - 12:44 AMT

Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է 11 ենթադրվող ահաբեկիչների

Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է 11 ենթադրվող ահաբեկիչների, որոնց կասկածում են ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսարանի վրա հարձակում պլանավորելու մեջ:

«Խմբի նպատակն է եղել հարձակվել Ջակարտայում ԱՄՆ դեսպանատան և Սուրաբայա քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի վրա»,- ինդոնեզական ոստիկանության ներկայացուցիչ Սուհարդի Ալիուսի խոսքերը հաղորդում է Ինտերֆաքսը: