AM
27 Հոկտեմբեր 2012 - 13:33 AMT

Չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի պատգամավորների այցն Իրան

Չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի 5 պատգամավորներից կազմված խմբի այցելությունը Իրան: Ինչպես այսօր հաղորդել է BBC-ն, ուղևորությունը չեղյալ է հայտարարվել, որովհետև իրանական իշխանությունները հրաժարվել են կազմակերպել եվրապատգամավորների հանդիպումը խոսքի ազատության համար շնորհվող Սախարովի մրցանակի դանփեկիրների հետ:

«Մենք արդեն պատրաստ էինք մեկնել Թեհրան, երբ զանգահարեցին Իրանի դեսպանատնից և հաղորդեցին, որ Սախարովի մրցանակի դափնեկիրների հետ հանդիպում չի լինի»,- հայտարարել է պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Տարյա Կրոնբերգը: