AM
29 Հոկտեմբեր 2012 - 05:57 AMT

Իրաքում ահաբեկչությունների զոհ են դարձել ավելի քան 15 հոգի

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի արդյունքում մահացել են 15 հոգի: Եվս 40 հոգի վիրավորվել են և հոսպիտալացվել, հաղորդում է Al-Jazeera-ն:

Բաղդադի Կաբհումիա շիիթական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են 13 հոգի:

Իդ ալ Ադհա (Կուրբան Բայրամ) տոնի ժամանակ Իրաքում տեղի է ունեցել բռնության պոռթկում: Անցած հանգստյան օրերին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով մահացել են առնվազն 40 հոգի, ավելի քան 100 հոգի վիրավորվել են: