Սիրիայի տարածքից երկու արկ կրկին ընկել է Թուրքիայի տարածքում՝ Հաթայ գավառում, հայտնում է DHA գործակալությունը: Զոհվածների ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ հոկտեմբերի սկզբին թուրքական Ակչակալե քաղաքում հրտենայիան արկ պայթեց, որն արձակվել էր Սիրիայի տարածքից: Այն ժամանակ զոհվեց 5 մարդ, ևս 11 վիրավորվեց:
Ի պատասխան Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը Սիրիայի հանդեպ անդրսահմանային գործողություններ իրականացնելու մեկամյա մանդատ տվեց:





