1923թ. հոկտեմբերի 29-ին Հանրապետություն հռչակվելուց հետո Թուրքիան զարգացման երկար ճանապարհ է անցել և վերածվել է մեծ տերության, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հանրապետության հռչակման 89-ամյակի տոնակատարության ժամանակ, հայտնում է TRT Haber-ը:
Գյուլը նշել է, որ Թուրքիան հպարտանում է իր հաջողություններով ու մտադիր է հետագայում ևս զարգացնել ժողովրդավարությունը, տնտեսությունը, ամրապնդելով ժողովրդի բարեկեցությունն ու քաղաքական հզորությունը համաշխարհային ասպարեզում: Թուրքիան կլուծի երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները և թույլ չի տա խանգարել երկրի զարգացմանը, ասել է Գյուլը:
Այսօր Թուրքիան նշում է Հանրապետության հռչակման 89-ամյակը:





