AM
29 Հոկտեմբեր 2012 - 09:13 AMT

Իրանը հայտարարում է, որ ունի Իսրայելի ռազմակայանի աէրոֆոտոլուսանկարները

Իրանը հայտարարում, է, որ ունի Իսրայելի ռազմակայանի աէրոֆոտոլուսանկարները: Ինչպես պնդում են Թեհրանում, լուսանկարները կատարվել են անօդաչու սարքի միջոցով, որը պատկանում է «Էյյուբ» ծայրահեղական խմբավորմանը, որը «Հեզբոլլահի» մաս է կազմում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Կովսարին, հայտնում է Mehr գործակալությունը:

Անօդաչու սարքը չեզոքացվել էր Իսրայլի ՌՕՈւ կողմից: Սակայն, ըստ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի, մինչ այդ կատարվել է «կարևոր տեղերի հետախուզում»: Մասնավորապես, սարքը թռիչք է կատարել Դիմոնում, որտեղ գտնվում է Իսրայելի ատոմային ռեակտորը: