AM
29 Հոկտեմբեր 2012 - 08:36 AMT

Ուկրաինայի Ռադայի ընտրություններում դեռևս առջևում է Ռեգիոնների կուսակցությունը

Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում արձանագրությունների 40 տոկոսի հաշվառումից հետո կուսակցական ցուցակներով առաջատարն է Ռեգիոնների կուսակցությունը 35,61 տոկոսով, ընդդիմադիր «Բատկիվշչինան» հավաքել է 21,56 տոկոս, երրորդ տեղում է Կոմկուսը 15,1 տոկոս ձայներով, հայտնել է Ուկրաինայի ԿԸՀ-ն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Չորրորդ տեղում է բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «Ուդար» կուսակցությունը 12,83 տոկոսով, իսկ 5-րդ՝ «Սվոբոդայի» ազգայնականները:

Ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին:

Ըստ ԿԸՀ-ի, այս պահի դրությամբ հաշվված է արդեն 7,3 մլն քվեաթերթիկ: