Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կքննարկի սիրիական կարգավորման հարցերը ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ: ՌԴ ԱԳՆ փոխղեկավար, ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ ռուսական կողմը մտադիր է իր առաջարկները ներկայացնել ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիին: Դիվանագետը նշել է, որ «Բրահիմին սիրիական կարգավորման իր համապարփակ պլանը չունի», թեև «կան ընդհանուր գաղափարներ, թե ինչպես կարելի է դրան հասնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Բոգդանովի, Բրահիմին մտադիր է գործի դնել իր նախորդի՝ Քոֆի Աննանի ծրագրի դրույթները և հունիսի 30-ին Ժնևում ընդունած կոմյունիկեի դրույթները:





