Հունաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հայտնի լրագրողն Կոստաս Վակսեվանիսին, որը հրապարակել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը:
«Նրանք հենց այս պահին տուն են մտնում դատախազի հետ: Ինձ ձերբակալում են: Փոխանցեք»,-գրել է լրագրողը Twitter-ում:
Վակսևանիսի ամսագիրը հրապարակել էր այն 2 հազար հույների ցուցակը, որոնք 2007թ. դրությամբ հաշիվներ ունեին HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում: Ցուցակի իսկությունը պաշտոնապես հաստավել է: Հունաստանում ցուցակը հայտնի է որպես «Լագարդի ցուցակ»:
ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդն այդ ցուցակը հանձնել էր հունական իշխանություններին դեռ 2010 թվականին, երբ Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էր:





