Կիպրոսի ոստիկանությունը հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ կանխվել է գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսի դեմ մահափորձը:
Ըստ տեղական ոստիկանության, ձերբակալվել են երեք կասկածյալներ՝ Կիպրոսի քաղաքացիներ: Նրանք բոլորը կալանքի տակ են:
Ակնկալվում է, որ այսօր երեկոյան նրանց մեղադրանք կներկայացվի:
Գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսն այդ պաշտոնում աշխատում է 2005 թվականից, հայտնում է Լենտա.ռու-ն:





