Չինակար ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ երկրի մահմեդական քաղաքացիները մեկնել են Սիրիա, գործող կառավարության դեմ մարտնչելու համար, հայտնում է Լենտա.ռու-ն, Associated Press- վրա հղումով:
Ըստ չինական ԶԼՄ-ների, ապստամբներին են միացել Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի ույգուրները: Չինաստանում նրանք պայքարում են այդ շրջանի անկախացման և նրա տարածքում իսլամական պետության ստեղծման համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական ընդդիմության կողմից են պայքարում նաև գրոհայիններ Ուզբեկստանից, Թուրքիայից, Չեչնիայից, Լիբիայից և այլ երկրներից:





