AM
29 Հոկտեմբեր 2012 - 12:47 AMT

Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: Ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել նույն բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: