AM
29 Հոկտեմբեր 2012 - 14:36 AMT

Ռատկո Մլադիչի գործով լսումները տեղի են ունեցել մեղադրյալի բացակայությամբ` ձգձգված նախաճաշի պատճառով

Բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի գործով լսումները երկուշաբթի օրը վերսկսվել են Հաագայում նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանում (ՆՀՄԴ) մեղադրյալի բացակայությամբ, ով հաղորդել է դատարանին, որ չի գա, մինչև չավարտի իր նախաճաշը:

Մլադիչի պաշտպանները, ով մեղադրվում է ցեղասպանության մեջ, տեղեկացված չեն եղել այն մասին, որ նա չի հայտնվի դատարանում: Նախագահող դատարվոր Ալֆոնս Օրին հայտարարել է, որ Մլադիչը կանչվել է դատարան 8:30-ին, բայց նա ասել է, որ սկզբից ցանկանում է նախաճաշել և 9:10-ին նա դեռ շարունակել է նախաճաշել:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավարտել նախաճաշը, և դա զբաղեցնում է 45 րոպե, ապա դատավորները դա համարում են դատարանում ներկա լինելու իրավունքից հրաժարում»,- ասել է դատավորը և հավելել, որ մեղադրյալը կարող է ավելի ուշ միանալ: