AM
29 Հոկտեմբեր 2012 - 14:26 AMT

ՄԱԿ ԳՎ նախագահը Նյու Յորքի խանութում միայն դատարկ դարակներ է տեսել

ՄԱԿ ԳՎ նախագահ սերբ Վուկ Երեմիչը միայն դատարկություն է տեսել Նյու Յորքի հայտնի Վերին Իսթ Սայդ թաղամասի մթերային խանութում:

«Նյու Յորքի Վերին Իսթ Սայդի խանութների դարակները դատարկ են, չեք հավատա՝ ամեն ինչ գնել են»,-գրել է Երեմիչը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նյու Յորքի բնակիչները մթերում են սնդդամթերքը մոտալուտ «Սենդի» փոթորկի պատճառով: Ըստ կանխատեսումների, առավել ուժգին կլինի փոթորիկի ազդեցությունը Նյու Յորքում, Կոնեկտիկուտի և Փենսիլվանիայի նահանգներում:

Կարիբյան ծովի ավազանի երկրներում արդեն փոթորկի զոհ են դարձել 65 մարդ: