AM
29 Հոկտեմբեր 2012 - 14:43 AMT

ԱՄՆ իշխանությունները հարյուր հազարավոր մարդկանց են տարհանել փոթորկի պատճառով

ԱՄՆ իշխանությունները հարյուր հազարավոր մարդկանց են տարհանել ահագնացող «Սենդի» փոթորկի պատճառով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

375 հազար մարդ տարհանվել է Ներքին Մանհեթենից և Նյու Յորքի այլ շրջաններից, 50 հազար՝ Դելավեր նահանգից և 30 հազար՝ Ատլանտիկ Սիթիից: Տարհանման են ենթակա նաև Բրայթոն Բիչի բնակիչները, որտեղ շատ են ներգաղթյալները նախկին ԽՍՀՄ-ից, հայտնում է «Ինտերֆաքսը»: