Տարեսկզբից աշխարհում սպանվել են ավելի քան 100 լրագրողներ, ովքեր կատարել են իրենց պրոֆեսիոնալ պարտքը: Այսօր Նյուրնբերգում նման տվյալներ է ներկայացրել Լրագրողների միջազգային ֆեդերացիան (ԼՄՖ):
Սոմալիի Հանրապետությունն անվանվել է ամենավտանգավոր երկիրը լրագրողական աշխատանքի համար: Այդ երկրում տարեկզբից մահացել են 16 լրագրողներ:
Դեռ 2010-ին ողջ աշխարհում սպանվել են 94 լրագրողներ, 2011-ին՝ 106:
ԼՄՖ տվյալներով, թղթակիցների համար ամենից «անհուսալի» շրջանների շարքում են նաև Մերձավոր Արևելքը և արաբական աշխարհի երկրները, որտեղ ընդհանուր առմամբ մահացել են 32 լրագրողներ:
Իրաքում, Պակիստանում և Մեքսիկայում մահացել են 11 լրագրողներ:





