Դամասկոսի արևելյան շրջանում՝ Ջերմանա թաղամասում, հոկտեմբերի 29-ին պայթել է ականապատ ավտոմեքենա: Այդ մասին հաղորդել է «Սուրիա» հեռուստաալիքը: Նախնական տվյալներով, մահացել են 10 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ուրբաթ օրը Դեդ էշ Շոուկ խիտ բնակեցված շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են 15 խաղաղ քաղաքացիներ, ավելի քան 92-ը վիրավորվել են: Նրանց մեծամասնությունը երեխաներ են և նրանց ծնողները, ովքեր մահմեդական արձակուրդների առթիվ նախադպրոցական հաստատությունում մասնակցում էին տոնի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





