Վրաստանում գլխավոր դատախազ է դարձել Արչիլ Կբիլաշվիլին: Նա «Վրացական երազանք» կուսակցության անդամ է, որը ստեղծվել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Հատկանշական է, որ Վրաստանի նոր կառավարության կազմը հաստատելուց հետո ԱԳՆ ղեկավար է դարձել Իրակլի Գարիբաշվիլին, ով նախկինում ղեկավարել է Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամը:
Կբիլաշվիլին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց առաջ հայտարարել է, որ կվերսկսի մի շարք «աղմկոտ գործերի» հետաքննությունը, մասնավորապես, վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին գործը, հաղորդում է Ռոսբալտը:





