AM
30 Հոկտեմբեր 2012 - 09:00 AMT

Սիրիայում հրադադարին հաջորդած մեկ օրում առնվազն 120 մարդ է զոհվել

Սիրիայի ազատ բանակի և կառավարական զորքերի միջև բախումներում անցած օրվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում առնվազն 120 մարդ է զոհվել, հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Զոհերի մեծ մասը Դամասկոսում է և Հոմսում:

Սիրիայի իշխանությունները համաձայնվել էին դադարեցնել կրակը Իդ ալ Ադհա տոնի ժամանակ: Չնայած դրան, հրադադարը բազմիցս խախտվել է, մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որին զոհ են գնացել խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ: