AM
30 Հոկտեմբեր 2012 - 10:48 AMT

Նյու Յորքի հեղեղված շրջաններից մեկում մոտ 20 տուն է այրվում

Նյու Յորքի հեղեղված շրջաններից մեկում մոտ 20 տուն է այրվում: Հրդեհը սկսվել է երեքշաբթի օրը «Սենդի» փոթորկի պատճառով հեղեղված Նյու Յորքի Կուինսե շրջանում, 24 տուն է այրվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Fox News հեռուստաալիքի վրա հղումով:

Երկու մարդ աննշան վնասվածքներ է ստացել, հրդեհի դեմ պայքարում են 198 հրշեջներ:

Հրկիզման պատճառն անհայտ է:

ԱՄՆ-ում և Կանադայում փոթորկի զոհ է դարձել առնվազն 16 մարդ: