Սոմալիում սպանվել է երգիծաբան և երաժիշտ Վարսամե Շիրե Ավալեն, ով ծաղրել է «Աշ Շաբաշ» խմբավորման իսլամիստներին: Ավալեն աշխատել է «Կուլմիե» ռադիոկայանում, նրան սպանել են իր տան մոտ, լրագրողներին հայտնել է ոստիկանության պետ Ահմեդ Հասան Մալինը:
Ավալեն դարձել է այս տարի Սոմալիի մեդիա ոլորտի ներկայացուցիչների շարքում 17-րդ զոհը: «Թղթակցիներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալներով, ընթացիկ տարին դարձել է «ամենամահացուն» Սոմալիում մամուլի ներկայացուցիչների համար:
Սոմալիում ոչ ոք երբեք չի ձերբակալվել և ենթարկվել պատասխանատվության լրագրողների սպանության համար:





