AM
30 Հոկտեմբեր 2012 - 13:51 AMT

Պարզվում է՝ Մամեդյարովը «2011թ. արտաքին քաղաքականության ոլորտում դրական անձ» է

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Սլովենիայի Մերձավորարևելյան ու բալկանյան հետազոտություննենրի միջազգային ինստիտուտի Խորհրդատվական խորհրդի փոխնախագահ, Սերբիայի նախկին վարչապետ Զորան Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ժիվկովիչը նշել է, որ Մամեդյարովն արժանացել է «2011թ. արտաքին քաղաքականության ոլորտում դրական անձ» պարգևին և հանձնել է դիպլոմը:

Իր հերթին Մամեդյարովը շնորհակալություն է խնդրել պարգևի համար, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: