ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբն ընդունել է նվիրատվություններ, որոնք կատարվել են սպանված ահաբեկիչ Օսամա բեն Լադենի անունից, գրում է ամերիկյան WorldNetDaily (WND) հրատարակությունը:
Իրականում WND կայքի լրագրողները փողերն ուղարկել են պակիստանական սերվերից, որպեսզի ապացուցեն, որ Օբաման նվիրատվություններ է ստանում արտասահմանից, թեև դա արգելված է օրենքով:
Լրագրողներին հաջողվել է Օբամայի շտաբին երկու անգամ ոչ մեծ գումարներ փոխանցել: Առաջին անգամ նրանք ուղարկել են 15 դոլար հոկտեմբերի 26-ին՝ կիրառելով պակիստանական IP-հասցե և պրոքսի սերվեր:
WND հրատարակությունը հետևություն է արել, որ Օբամայի կայքը չի կարող հետևել, թե որտեղից են գալիս նվիրատվությունները:
Գործող նախագահի շտաբը հրաժարվում է բացահայտել հովանավորների տվյալները, որոնք տալիս են 200 դոլարից քիչ:





