AM
31 Հոկտեմբեր 2012 - 11:18 AMT

Այս պահին ընթանում է «Հարսնաքարի» գործով հերթական նիստը. Առայժմ դատարանը զբաղված է տեխնիկական խնդիրներ հարթելով

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Նիստը սկսվեց տուժող կողմի ներկայացուցչի հայտարարությամբ: Տուժող կողմը պնդեց, որ նախորդ նիստից հետո մեղադրյալների հարազատների կողմից անհարգալից վերաբերումքի է արժանացել:Մեղադրյալների հարազատները հերքեցին տեղի ունեցածը և նիստը շարունակվեց: Դատարանը թույլ տվեց տուժող Արտակ Բայադյանին ցուցմունք տալ՝ նստած լիենլով իր ներկայացուցչի կողքին, ամբաստանյալների պաշտպանները պահանջեցին, որ մեղադրյալներն էլ իրենց կողքին նստեն: Առաջացած տեխնիկական հարցերը հարթելու համար նիստը ընդհատվեց: