AM
31 Հոկտեմբեր 2012 - 12:53 AMT

ԱՄՆ դեսանտային նավերը ժամանել են Պարսից ծոցի տարածաշրջան

Ամերիկյան դեսանտային նավերի խումբը ծովային հետևակի զինծառայողներով ժամանել է Պարսից ծոցի տարածաշրջան, հայտնում է «Ինտերֆաքսը», ԱՄՆ ՌԾՈՒ տեղեկատվական ծառայության վրա հղումով:

Ծովային հետևակի զինծառայողների և նավաստիների ընդհանուր թիվը կազմում է 2 400 մարդ: Նավերը Մերձավոր Արևելքում կմնան մոտ վեց ամիս: