AM
31 Հոկտեմբեր 2012 - 13:11 AMT

Թալիբները կարող են իրենց թեկնածուին առաջադրել նախագահական ընտրություններում

Աֆղանստանի ԿԸՀ նախագահ Ֆազիլ Ահմադ Մանավին հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ թալիբներն ու այլ զինյալ խմբավորումների անդամները կարող են սեփական թեկնածուներին ներկայացնել 2014թ. կայանալիք նախագահական ընտրություններում:

Ըստ տեղի օրենսդրության, նախագահ Համիդ Քարզայը երկրորդ ժամկետից հետո չի կարողանա այլևս վերընտրվել այդ պաշտոնում: