AM
31 Հոկտեմբեր 2012 - 15:16 AMT

Դամասկոսի շրջաններից մեկում՝ շիիթական սրբավայրերի մոտ, տեղի է ունեցել պայթյուն

Պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի շրջաններից մեկում, կան տուժաներ: Սիրիական պետական հեռուստաալիքի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել շիիթական սրբավայրերից մեկի մոտ:

Դամասկոսում գտնվում է Զեյնաբ դամբարանը, որտեղ ամեն տարի այցելում են հարյուրավոր ուխտագնացներ:

Սիրիայում 2011-ի մարտին բռնկված հուզումները շուտով վերածվել են զինված ընդհարման ընդդիմության և կառավարական ուժերի միջև: