AM
31 Հոկտեմբեր 2012 - 15:22 AMT

Նյու Յորքի օդանավակայանները վերսկսում են իրենց աշխատանքը

Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանը և «Նյուարկ» օդանավակայանը, որոնք սպասարկում են Նյու Յորքը, բացվելու են չորեքշաբթի օրը, ասվում է օդանավակայանների ադմինիստրացիայի հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ Նյուարկի օդանավակայանն արդեն բաց է, իսկ Քենեդու օդանավակայանը կբացվի սահմանափակ ռեժիմով :

Նյուարկի օդանավակայանը վերսկսելու է աշխատանքը տեղի ժամանակով 07:00-ին:

«Լա Գուարդիա» օդանավակայանը նախկինի նման փակ է, հաղորդում է «Ինտերֆաքսը»: