Չորեքշաբթի օրը Հնդկաստանի հարավային ափերին հարվածել է «Նիլամ» արևադարձային մրրիկը: Քամու արագությունը մրրիկի էպիկենտրոնում կազմում է 75 կմ/ժ:
Հաղորդագրություններ են ստացվում Անդհրա Պրադեշ նահանգում շուրջ 150 հազար հոգու տարհանման մասին: Նախօրեին հաղորդվել է, որ փոթորիկը կարող է հասնել Թամիլ Նադու և Անդհրա Պրադեշ նահանգներին, որտեղ անվտանգության նկատառումներով փակվել են դպրոցները և քոլեջները:





