AM
31 Հոկտեմբեր 2012 - 17:28 AMT

Թուրքիայի ոստիկանությունը ցրել է աշխարհիկ հասարակության գաղափարի կողմնակիցների ցույցը

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրացայտեր է կիրառել Անկարայում աշխարհիկ հասարակության գաղափարի կողմնակիցների չարտոնագրված ցույցը ցրելու համար:

Քաղաքի կենտրոնում՝ հին խորհրդարանի շենքի մոտ, հավաքվել են տասնյակ հազար ցուցարարներ, որից հետո երթով գնացել են հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանի մոտ: Թուրքիայում շատերը վախենում են, որ ներկա կառավարությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ խաթարում է աշխարհիկ ավանդույթները և աստիճանաբար ձգտում իսլամական պետության կարգերին: