Հայիթիի կառավարությունը նախօրեին երեկոյան երկրի տարածքում սահմանել է արտակարգ դրություն՝ կապված «Սենդի» փոթորկի հասցրած վնասի հետ, հաղորդում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:
Վերջին տվյալներով, զոհերի թիվը կղզում հասել է 54-ի, ևս 21 հոգի անհայտ կորել են: Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է 30 օրով:
Հայիթիի համար փոթորկի հարվածն առավել խոցելի է՝ կապված երկրում ծանր տնտեսական դրության հետ, որը ուշքի չէր եկել 2010-ի ավերիչ երկրաշարժից հետո:
Հայիթիում ավերվել է ժամանակավոր ճամբարների մի մասը, որոնցում մինչև հիմա բնակվում էին երկրաշարժի ժամանակ իրենց տները կորցրած մարդիկ:





