ԱՄՆ արևելյան նահանգներում ավերիչ «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 74-ի: Այդ մասին հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:
Այդ թվերը կրում են նախնական բնույթ: Ավելի վաղ հաղորդվել է 63 մահացածների մասին: Միևնույն ժամանակ աղետից տուժած շրջաններում կյանքը սկսում է մտնել նորմալ հունի մեջ: Այսպես, Նյու Յորքում կրկին աշխատում են թատրոնները և թանգարանները, մասամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





