Եվրամիությունը կկորցնի Թուրքիան որպես գործընկեր, եթե մինչև 2023-ը նրան չտրամադրի մշտական անդամի կարգավիճակ: Նման հայտարարություն է կատարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ: Էրդողանի հայտարարությունը դարձել է առաջին ելույթը, որի ընթացքում նա ուղիղ նշել է, թե մինչև երբ է նրա երկիրը համաձայն սպասել պատասխանի, հաղորդում է Ռոյթերսը: Բանակցությունների սառեցման գլխավոր պատճառը Անկարայի կողմից Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելն է, որի գոյության հետ համաձայն չէ ԵՄ գործող անդամ Կիպրոսի Հանրապետությունը:
Իր հերթին Մերկելը նշել է, որ Թուրքիան անկեղծ և բաց բանակցություններ է վարում, բայց կողմերը դեռ ունեն չլուծված հարցեր:





