Մոտ 1,1 մլն լիտր վառելիք է արտահոսել Motiva նավթավերամշակման ընկերության գործարանի տարածքից Նյու Ջերսիի ծովածոց «Սենդի» փոթորկի հետևանքով: Արտահոսքը տեղի է ունեցել վառելիքային ռեզերվուարներից մեկի վնասվածքի պատճառով:
Նախօրեին այդ մասին հայտնել էր Motiva ընկերության բաժնետոմսերի մի մասի սեփականատեր Shell ընկերությունը՝ չնշելով սակայն վթարի ծավալները:
ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 72:





