Ֆրանսիայի իշխանություններն արտաքսել են ծայրահեղական մահմեդական քարոզիչ Մոհամմեդ Համամին հակասեմական արտահայտությունների համար, հայտնում է Լենտա.ռու-ն՝ Ֆրանսիայի ՆԳՆ կայքի վրա հղումով:
77-ամյա Համամին քարոզում էր Փարիզի Օմարի մզկիթում: Հոկտեմբերի 31-ին նա արտաքսվել է Թունիս:
Հրապարակային քարոզից բացի, Համամին անհավատների դեմ սրբազան պատերազմի կոչ էր անում, ինչպես նաև արդարացնում էր կանանց հանդեպ բռնությունն ու մարմնական պատիժը՝ մասնավորապես, դավաճանության համար առաջարկելով կանանց ծեծի ենթարկել մինչև մահը:
Ֆրանսիան նրա ներկայությունն երկրում սպառնալիք է համարում ֆրանսիական հասարակությանն ու ազգային անվտանգությանը:





