AM
1 Նոյեմբեր 2012 - 13:34 AMT

ՀՀ քաղաքացիները Բելառուսի ու Լիտվայի սահմանին «փնտրում էին տատիկի գերեզմանը»՝ որոնումներն ավարտվեցին մեկուսարանում

Սահմանապահները Հայաստանի երեք քաղաքացիների են ձերբակալել Բելառուսի ու Լիտվայի սահմանին: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», երբ նրանցից բացատրություններ են պահանջել, թե ինչ են նրանք անում սահմանային գոտում, նրանք պատասխանել են, թե որոնում են տատիկի գերեզմանը:

Սահմանախախտները ձերբակալվել են և տեղափոխվել քննչական մեկուսարան:

Սահմանամերձ շրջանում ձերբակալվել են ևս երեք կովկասցիներ, նրանց ազգությունն ու քաղաքացիությունը չի նշվում: Նրանք իրենց ներկայությունը սահմանային գոտում այսպես են բացատրել. «Աշխատանք ենք փնտրում»: