AM
1 Նոյեմբեր 2012 - 14:35 AMT

Իրաքի ՌՕՈւ հայտարարել են, որ F-16 կործանիչներում նկատել են իսրայելական արտադրության լրտեսական սարքեր

Իրաքի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ վերջերս ձեռք բերած F-16 ինքնաթիռներում գտել են կասկածելի սարքավորում, որը ենթադրաբար ունի լրտեսական նշանակություն: Ճշտվում է, որ իսրայելական RADA ընկերության արտադրության համակարգերը նախատեսված են տեղեկատվության վերակոդավորման համար:

Ինչպես հայտարարել են իրաքցի զինվորականները, Իրաքի, Եգիպտոսի, Թուրքիայի և Օմանի կողմից ձեռք բերված F-16 կործանիչներում տեղադրված են նաև նույն իսրայելական ընկերության արտադրության տեղեկատվական համակարգեր, որի շուրջ նախօրոք պայմանավորվել են, հաղորդում է Ռոսբալտը: