AM
1 Նոյեմբեր 2012 - 14:10 AMT

Գործազրկության նպաստի համար դիմող ամերիկացիների թիվը նվազել է

Առաջին անգամ գործազրկության նպաստի համար դիմած ամերիկացիների քանակը նախորդ շաբաթ նվազել է 9 հազարով՝ մինչև 363 հազար: Այդ մասին է վկայում ԱՄՆ աշխատանքի նախարարությունը:

Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության, դիմումների քանակը նախորդ շաբաթ կազմել է 372 հազար, ոչ թե 369 հազար ինչպես ասվել էր ավելի վաղ:

Bloomberg-ի հարցմանը մասնակցած փորձագետներն ակնկալում էին հայտերի աճ 1 հազարով՝ նախապես հայտարարված 370 հազարի համեմատ, հայտնում է «Ռոսբալտը»: