AM
1 Նոյեմբեր 2012 - 15:32 AMT

ԱՄՆ պետքարտուղարը խնդրել է ՍԱԽ-ին հանձնել առանցքային դիրքերը

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) վրդովված է ԱՄՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչով, ով խնդրել է առանցքային տեղեր չզբաղեցնել նոր ձևավորվող ընդդիմադիր շարժման մեջ:

Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, ընդդիմության ուժերին մոտ աղբյուրը ԱՄՆ աջակցությամբ նոր ձևավորվող ընդդիմադիր խորհուրդն անվանել է : Միաժամանակ, ավելի վաղ հաղորդվել է, որ ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի գեներալ Մուստաֆա ալ Շեյխը ողջունել է ԱՄՆ առաջարկը Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբին ընդգրկել սիրիական ընդիմության նոր մարմնի կազմում:

ԱԶԲ գեներալը նաև հայտարարել է, որ Սիրիայում ծայրահեղականության տարածման մեղքը մասամբ ընկնում է միջազգային հանրության վրա, հաղորդում է Ռոսբալտը: