Չինաստանն առաջարկում է Սիրիայում հրադադարի փուլ առ փուլ սահմանում: Այդ նախաձեռնության մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Յան Ցզեչին նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Այդ նախաձեռնության չորս կետերից մեկն այն է, որ «Սիրիայում բոլոր կողմերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն կրակը և բռնությունը դադարեցնելու համար, ակտիվ աջակցեն Լահդար Բրահիմիի միջնորդական ջանքերին, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն տարբեր շրջաններում բռնությունը փուլ առ փուլ դադարեցնելու համար»:
Նախաձեռնությունում նշվում է, որ այդ գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է ապահովել Սիրիայում պետական իշխանությունների մարմինների անխափան և արդյունավետ աշխատանքը:





