AM
2 Նոյեմբեր 2012 - 08:53 AMT

Հերթական արտակարգ պատահարը ադրբեջանական ուժային կառույցներում՝ կախվել է ավագ ենթասպան

Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի Սումգայիթի N զորամասում ծառայող ավագ ենթասպա Տուրալ Հումբեթ օղլու Մամեդովն ինքնասպան է եղել՝ կախվելով, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ներքին զորքերի մամլո ծառայությունը հաստատել է այդ տեղեկությունը և հայտարարել, որ 22-ամյա Մամեդովի ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն: Ընթանում է քննություն: