AM
2 Նոյեմբեր 2012 - 13:42 AMT

Մահմուդ Աբբասը երազում է վերականգնել «անկախ Պաղեստինը 1967թ. սահմաններում»

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը երազում է վերականգնել «անկախ Պաղեստինը 1967թ. սահմաններում», չնայած որ ինքն անձամբ ծնվել է Իսրայելի գրավյալ տարածքների սահմաններից դուրս:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները Facebook-ում Աբբասի գրառման հիման վրա մեղադրել էին նրան 1948թ. սահմանները վերականգնելու ցանկության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաղեստինի ինքնավարության նախագահը հերքել է այդ ենթադրությունը Իսրայելի հեռուստատեսության եթերում: