AM
2 Նոյեմբեր 2012 - 17:32 AMT

Հետազոտություն. Բրիտանիայի միջին դասի ներկայացուցիչների երկու երրորդը ցանկանում են արտագաղթել երկրից

Մեծ Բրիտանիայի միջին դասի ներկայացուցիչների երկու երրորդը ցանկություն են հայտնել արտագաղթել թագավորությունից իրենց ընտանիքների հետ միասին: Նման որոշման պատճառը երկրում կյանքի որակի վատթարացումն է, ասվում է բրիտանացի գիտնականների հետազոտությունում:

«Նրանք ցանկանում են լքել Մեծ Բրիտանիան ֆինանսական խնդիրների, անշարժ գույքի գների բարձրացման, բրիտանական հասարակությանը պատկանելու զգացողությունը կորցնելու պատճառով»,- նշվում է Հադերսֆիլդի համալսարանի:

Բնակչության համար ցանկալի երկրների շարքում բրիտանացիներն անվանել են Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Կանադան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան: