AM
3 Նոյեմբեր 2012 - 06:01 AMT

«Հրապարակ». Արաբկիրի ոստիկանությունից տասնյակ չհաշվառված քր.գործեր ուղարկվել են ՀՔԾ

«Հրապարակ» թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանն իրենց հետ զրույցում ասել էր, որ Արաբկիրի բաժնում ստուգումներ են իրականացվում թաքցված հանցագործությունների մասով, նաև ծառայողական քննություն է կատարվում։ Թերթը երեկ տեղեկացավ, որ ավարտվել են սույն գործողությունները, և մի քանի տասնյակ չհաշվառված հանցագործությունների վերաբերյալ գործեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի, և չի բացառվում, որ մի քանի փոքր գլուխներ պատասխանատվություն կրեն թաքցրած հանցագործությունների համար։ Այս պահին ստուգումներ են իրականացվում նաև Կենտրոնի ոստիկանության բաժնում: