ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Նոյեմբերի 6-ին փոխվարչապետը, ով Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է, Միացյալ Էմիրություններից կմեկնի Իրաք, որտեղ նոյեմբերի 7-ին տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:





