AM
4 Նոյեմբեր 2012 - 12:01 AMT

«Սենդի» փոթորկից տուժածների օգնության համար ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 107 մլն դոլար

ԱՄՆ կառավարությունը դաշնային բյուջեից հատկացրել է ավելի քան 107 մլն դոլար «Սենդի» փոթորկից տուժածներին շտապ կերպով օգնելու համար, շաբաթ օրը հաղորդել է արտակարգ իրավիճակների ԱՄՆ Դաշնային գործակալության մամլո ծառայությունը:

Նրա տեղեկության համաձայն, շաբաթ օրվա առավոտվա դրությամբ շտապ դրամական օգնության համար դաշնային կենտրոն են դիմել ավելի քան 122 հազար մարդ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Խոսքը գնում է Նյու Յորք նահանգի ավելի քան 69 հազար, Նյու Ջերսիի ավելի քան 49 հազար և Կենեկտիկուտի ավելի քան 2,4 հազար բնակիչների մասին:

Սպիտակ տունը կարգադրել է Պենտագոնին ձեռք բերել և աղետի գոտի ուղորդել 12 մլն գալոն բենզին և 10 մլն գալոն դիզելային վառելիք (1 գալոն՝ 3,78 լիտր):